Պորտուգալիայի հավաքականի միանգամից երկու ֆուտբոլիստ հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում։ Ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo պարբերականը, կատալոնական ակումբը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» 31-ամյա կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային և Լոնդոնի «Չելսիի» 26-ամյա եզրային հարձակվող Պեդրու Նետուին ձեռք բերելու հնարավորությունը։
«Բարսելոնան» մտադիր է առաջիկա ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը, և այս երկու խաղացողներն էլ դիտարկվում են որպես իդեալական թեկնածուներ։