Ցեղասպանության ճանաչումը կարևոր է սարսափը չկրկնելու համար․ Փելոսի – armeniatoday.am

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցել 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, նշել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Փելոսին ընդգծել է, որ հպարտանում է իր ղեկավարման տարիներին ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմամբ։ Նա նաև վերհիշել է իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր.

«Վերահաստատելով այս ողբերգության պատմական ճշմարտությունը՝ մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ նման սարսափը երբեք չկրկնվի»,- նշել է նա։

Փելոսիի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի սեպտեմբերի 18-ին այցելել էր Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հավերժական կրակի մոտ և եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Կարդացեք նաև՝

Ինչո՞ւ է անհնար կառուցել կայուն խաղաղություն Ցեղասպանության ժխտման վրա

Որ երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Leave a Comment