ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը շարունակում է դիվանագիտական ջանքեր գործադրել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար՝ չնայած Պակիստան կատարելիք այցի հետաձգմանը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Փոխնախագահը (Վենսը – խմբ.) շարունակում է խորապես ներգրավված լինել այս ամբողջ գործընթացում (Իրանի հետ հարաբերությունների կարգավորման – խմբ.) և կլինի այստեղ՝ Միացյալ Նահանգներում՝ նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.), պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ամբողջ ազգային անվտանգության թիմի հետ՝ օպերատիվ կերպով թարմացումներ ստանալու համար»,- ասել է Լևիթը Fox News-ի եթերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: