Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը




Ապրիլի 24-ին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։


 


«1995 թվականին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դուման ընդունել է «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն՝ խորին ցավակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին»:


 


 


Leave a Comment