Շիրակի մարզում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը




Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի տեղակալները, աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու հյուրեր այցելել են Հերհերի ձոր, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին:


 


«Այս էջը հնարավոր չէ ջնջել մեր պատմությունից, այն մեր ինքնության անբաժանելի մասն է՝ մեր անցյալի ողբերգական էջերից մեկը։ Ինչ էլ ասվի կամ գրվի, այն կմնա դարերի ընթացքում և երբեք չի վերանա մեր հիշողությունից։ Սակայն ամենակարևորը այս ամենից դասեր քաղելն է և հասկանալը, թե ինչ պետք է անել, որպեսզի նման ցեղասպանություններ այլևս երբեք չկրկնվեն։ Ինձ համար բանաձևը մեկն է՝ ապրել և ապրեցնել Հայաստանի Հանրապետությունը, պահպանել նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու խաղաղությունը։ Այսօր մեր սերնդի պարտքն է պահպանել և ամրապնդել այդ մեծ զոհողությունների գնով վաստակած խաղաղությունն ու պետականությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։


 


Մինչ այդ անմեղ զոհերի հիշատակին մարզպետի աշխատակազմը ծաղիկներ է խոնարհել Բագրատունյաց պուրակում գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս։


 


 


Leave a Comment