Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ: Այստեղ նախատեսված են Պակիստանի ղեկավարների հետ հանդիպումներ: Այս մասին հայտարարել է Հարավասիական Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։
«Այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա Պակիստանի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը», – ասվում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։