ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չի պլանավորում մասնակցել Իսլամաբադում կայանալիք Իրանի հետ առաջիկա շաբաթավերջյան բանակցություններին, սակայն նա պատրաստ կլինի մեկնել այնտեղ, եթե երկկողմ խորհրդակցություններում առաջընթաց գրանցվի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:
«Մենք հույս ունենք, որ առաջընթաց կլինի, և մենք հույս ունենք, որ այս հանդիպումը կհանգեցնի դրական արդյունքների», – ասել է նա։ «Նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահը և պետքարտուղար (Մարկո Ռուբիոն) կսպասեն նորություններին այստեղ՝ Միացյալ Նահանգներում։ Եվ փոխնախագահը, ինչպես ես հասկանում եմ, պատրաստ է մեկնել Պակիստան, եթե մենք համարենք, որ նրա ժամանակի օգտագործումը անհրաժեշտ է», – հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։