ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ձեռնարկատեր Ջարեդ Քուշները շաբաթ օրը կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտն այս մասին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Իրանցիները ցանկանում են բանակցություններ վարել։ Նրանք ցանկանում են անձամբ բանակցություններ վարել։ Եվ այդ պատճառով նախագահը, ինչպես ես ձեզ բոլորիդ բազմիցս ասել եմ, միշտ պատրաստ է հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Ահա թե ինչու Սթիվը և Ջարեդը վաղը կմեկնեն Պակիստան՝ իրանական կողմից լսելու համար», – ասել է Լիվիտը։