Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրող քաղաքացիներին





Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով՝ «խստորեն դատապարտում են ապրիլի 23-ին Երևանում «Ջահերով երթի» ժամանակ թուրքական դրոշի այրումը»։ Նշենք, որ ապրիլի 23-ին Երևանում անցկացվեց արդեն ավանդական դարձած «Ջահերով երթը», որի մասնակիցները քայլերթով, խորհրդանշական ջահերով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։

Երկրի արտգործնախարարությունը նշել է, թե Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման արշավը և ձեռնարկեր համապատասխան միջոցառումներ։ «Նման գործողությունները, որոնք դեռևս էթնիկ ատելության վրա հիմնված ռևանշիստական ​​և ֆաշիստական ​​գաղափարախոսության հստակ դրսևորում են, պետք է դատապարտվեն և կանխվեն միջազգային մակարդակով,- ասված է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել այդ գործողությունները կատարողներին։



Leave a Comment