Պենտագոնի մոտակայքում երկու ավտոբուս է բախվել. կան տուժածներ

Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում՝ Պենտագոնի մոտ, երկու ավտոբուսների բախման հետևանքով վիրավորվել է առնվազն 23 մարդ։ WUSA9-ի տվյալներով՝ վիրավորներից առնվազն 10-ը ԱՄՆ զինծառայողներ են։

Բժիշկները հոսպիտալացրել են 18 մարդու, իսկ ևս հինգին օգնություն են ցուցաբերել դեպքի վայրում։

Պենտագոնի ոստիկանությունը հաստատել է միջադեպը և հայտարարել Պենտագոնի մոտ գտնվող տրանսպորտային տերմինալի և մետրոյի կայարանի լիակատար փակման մասին։

Leave a Comment