Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել ԵՄ անդամ պետություններին վճռական դիրքորոշում ընդունել Իսրայելի նկատմամբ և դադարեցնել նրա հարձակումները Սիրիայի տարածքի վրա՝ ընդգծելով, որ Եվրոպայի անվտանգությունը կապված է տարածաշրջանի անվտանգության հետ։

«Եվրոպական մայրցամաքի և մեր տարածաշրջանի անվտանգությունն իրենից ներկայացնում է անբաժանելի աշխարհաքաղաքական հավասարակշռություն», – ընդգծել է նա Կիպրոսում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Այս առումով, Սիրիայի առաջնորդը կոչ է արել ԵՄ-ին «կրել Իսրայելի կողմից խախտումները դադարեցնելու պատասխանատվությունը» և ընդգծել է, որ Իսրայելի հարձակումները «ուղղված են կայունության, անվտանգության և վերակառուցման ջանքերի դեմ»։

Ավելին, Սիրիայի առաջնորդը հանդես է եկել է «Չորս ծովերի» նախաձեռնությամբ՝ առաջարկելով Սիրիայի տարածքը որպես «Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի տարածաշրջանները եվրոպական մայրցամաքի հետ կապող այլընտրանքային և անվտանգ զարկերակ»։ Նախագահը նաև հայտարարել է, որ մայիսի 11-ին Բրյուսելում կսկսվի սիրիա-եվրոպական բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն։

Leave a Comment