Ապրիլի 23-ի երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի է ունեցել բացօթյա համերգ՝ խորհրդանշական երեկո, որը կոչված էր հարգանքի տուրք մատուցելու մեր ժողովրդի հիշողությանը՝ երաժշտության միջոցով վերապրելով պատմության ցավն ու ոգեկոչելով Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Համերգին մասնակցել են Օպերային թատրոնի մեներգիչները և երգչախումբը՝ խմբավար Հրաչ Բորյանի ղեկավարմամբ: