Մակրոնն ԱՄՆ-ն համարում է անհուսալի դաշնակից – armeniatoday.am

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ Միացյալ Նահանգները, կարող է որոշ երկրների համար դաշնակից լինել, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան էլ հուսալի չէ», – ասել է Ֆրանսիայի նախագահը: Նրա կարծիքով՝ «ոչ ոք այլևս չի կարող Միացյալ Նահանգներին լիովին համարել դաշնակից, որի վրա կարող է հույս դնել»:

Ավելի վաղ Մակրոնը Նիկոսիայում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երկարաժամկետ հեռանկարում կդադարեցնի Եվրոպայի պաշտպանությունը:

Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այլևս չի օգնի այն երկրներին, որոնք հրաժարվել են մասնակցել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանն ուղղված միջոցառումներին։ Թրամփը քննադատության էր ենթարկել նաև Ֆրանսիային, որը, նրա խոսքով, չի թույլատրել իր օդային տարածքով Իսրայել մեկնող ռազմական բեռներով ինքնաթիռների անցումը: Նա խոստացել է, որ «ԱՄՆ-ն կհիշի» նման որոշումը:

Leave a Comment