FlyOne Armenia-ն մայիսի 4-ից կսկսի Գյումրի-Սոչի-Գյումրի երթուղով թռիչքները – Նորություններ 23.04.2026

2026 թվականի մայիսի 4-ից FlyOne Armenia ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Գյումրի-Սոչի-Գյումրի ուղղությամբ։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երկուշաբթի օրերին, «Շիրակ» միջազգային օդանավակայանից դեպի Սոչիի միջազգային օդանավակայան:

Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Միևնույն ժամանակ, ընկերության մամուլի ծառայությունից խորհուրդ են տվել ավիատոմսերի ձեռքբերման, առկայության, ինչպես նաև հավելյալ տեղեկատվության համար այցելել ավիաընկերության flyone.am կայքը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Leave a Comment