Եվ այդ քաղաքացին, որը տեսանյութը տրամադրել է, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը. Սիմոնյան




 

Հայկական ժամանակ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Ալեն Սիմոնյանի ավտոշարասյան «սանձարձակ» պահվածքը երթևեկության ընթացքում» վերնագրով հրապարակմանը՝ մանրամասներ հայտնելով։


 


Սիմոնյանի խոսքով՝ ինքը մեքենայի մեջ չի եղել, ավտոշարասյունը բաղկացած է եղել իրեն սպասարկող մեկ մեքենայից և ՊՊԾ մեքենաներից, և տեսնելով իրեն սպասարկող մեքենան՝ ընթացքի մեջ գտնվող մեքենաներից մեկը սկսել է իրեն անկանոն պահել, սահմանափակել, խոչընդոտել մեքենաների ընթացքը՝ նրանից ճանապարհ է պահանջվել։


 


«Եվ այդ քաղաքացին, որը և տեսանյութը տրամադրել է «ժողովուրդ» օրաթերթին, Թագուհի Թովմասյանի եղբայրն է՝ Պետրոս Թովմասյանը»,- նշել է Ալեն Սիմոնյանը:


 


 


Leave a Comment