16 տարեկանից նույնականացման քարտը կդառնա պարտադիր • Tribune.am

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր կլինի, իսկ կենսաչափական անձնագիր հնարավոր կլինի ստանալ միայն դրա առկայության դեպքում։

Մինչև 6 տարեկանների համար անձը հաստատող փաստաթուղթ դիտարկվելու է ծննդյան վկայականը։

«Նույնականացման քարտերը կիրառվելու են ներպետական ընթացակարգերում, իսկ անձնագրերը դիտարկվելու են որպես ճամփորդական փաստաթղթեր»,- նշել է Սարգսյանը։

Leave a Comment