Այսօր մրցահարթակ դուրս կգան 3 հայ ծանրորդներ․ ԵԱ

Վրաստանի Բաթում քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեդալների համար կպայքարեն երեք հայ մարզիկներ:

Ժամը 16:00-ին տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ կմտնի Ռաֆիկ Հարությունյանը, ով ուժերը կչափի 88 կգ քաշային կարգում:

Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, կանանց 77 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:

Եվրոպայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ընտրանին դեռ չունի ոսկե մեդալներ։ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Գառնիկ Չոլաքյանը, Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը, իսկ Մարտին Պողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Leave a Comment