Ռուսաստանը ստացել է G20-ին մասնակցության հրավեր

Ռուսաստանը ստացել է G20-ին մասնակցության հրավեր

Ռուսաստանը ստացել է պաշտոնական հրավեր Միացյալ Նահանգներից՝ բարձր մակարդակով մասնակցելու G20 գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը՝ ՄԱԿ կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի մասնակցության վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ։ 

«Կա հրավեր բարձր մակարդակով մասնակցելու, սակայն վերջնական որոշումը կընդունենք միջոցառմանը մոտ ժամանակահատվածում»,- նշել է նա։

G20 գագաթնաժողովը, որը այս տարի նախագահում է Միացյալ Նահանգները, նախատեսվում է անցկացնել Մայամիում՝ դեկտեմբերի 14-15-ին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել նաև Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հնարավոր մասնակցությունը՝ նշելով, որ նրանք կարող են հրավիրվել նաև որպես դիտորդներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment