Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը: 

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 3-4-ը Երևանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին նախատեսված է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան։

Leave a Comment