«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 40 միլիոն եվրո վճարել 16-ամյա տաղանդի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Պալմեյրասի» 16-ամյա եզրային հարձակվող Էդուարդու Կոնսեյսաուին և պատրաստ է տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո։

«Պալմեյրասը» բրազիլացի խաղացողի տեղափոխությունից ակնկալում է 50 միլիոն եվրո։

Էդուարդու Կոնսեյսաուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Արսենալը», «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»։

Էդուարդու Կոնսեյսաուն «Պալմեյրասը» կարող է լքել 2027թ․ դեկտեմբերին, երբ կդառնա 18 տարեկան։ Նրա հրաժարագինը 100 միլիոն եվրո է։

Leave a Comment