Իսպանիայի փոխչեմպիոն «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը «Ալավեսի» նկատմամբ։
«Չեմպիոնական մրցավազքը Լա Լիգայում դեռ չի ավարտվել։ Մեր նպատակն է հաղթել մնացած 7 հանդիպումներում։ Մեկ հաղթանակ ունենք, մնաց վեցը»,- Արբելոայի խոսքերը մեջբերում է «Ռեալի» կայքը։
«Ռեալը» 73 միավորով երկրորդն է և 6 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։