Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն։
Արթուր Սարգսյանը փորձառու իրավաբան է՝ պետական համակարգում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ իրավագիտության և միջազգային հարաբերությունների մասնագիտություններով։
Նա զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար։
Վերջին տարիներին զբաղեցրել է ՀՏՀԳ գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։