ՄԱԿ. Աշխարհը կարիք ունի նավարկության ազատության վերականգնման

Համաշխարհային հանրությունը կարիք ունի նավարկության ազատության վերականգնման։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, ի պատասխան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշման մասին հարցին՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ ծովային շրջափակում կիրառելու վերաբերյալ։

«Մենք կոչ ենք արել վերականգնել նավարկության ազատությունը (Պարսից) ծոցում, Հորմուզի նեղուցում, հենց որ նավարկության ազատությունը դադարեցվի։ Մենք տեսել ենք վերելքներ և վայրէջքներ այս հարցում։ Աշխարհը պետք է տեսնի նավարկության ազատության վերականգնում», – ասել է նա։

Leave a Comment