ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Կիևին վարկ տրամադրելու և Մոսկվայի դեմ նոր սահմանափակումների շուրջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կիպրոսի նախագահությանը։

«ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը», – հաղորդել է գործակալությունը։

Այս երկու նախաձեռնություններն էլ նախկինում արգելափակվել էին Հունգարիայի և Սլովակիայի կողմից՝ ի պատասխան Ուկրաինայի իշխանությունների կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը կասեցնելու որոշման։ Մեկ օր առաջ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ավարտել է խողովակաշարի վերանորոգումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment