Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» 3-2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ և նվաճել եզրափակչի ուղեգիր։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։
Հանդիպման ընթացքում հյուրերը երկու գնդակի առավելություն ունեին։ Սակայն միլանյան ակումբը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Հական Չալհանօղլուն դուբլ ձևակերպեց՝ հավասարեցնելով հաշիվը, իսկ 89-րդ րոպեին Պետար Սուչիչը խփեց «Ինտերի» հաղթական գոլը։
Հենրիխ Մխիթարյանը, չնայած հայտավորված էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ։
Նշենք, որ վերջին անգամ «Ինտերը» Իտալիայի գավաթի եզրափակիչ դուրս էր եկել 2023 թվականին: