Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը. Ֆլիկ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբում իր ապագայի մասին։

«Սա կլինի իմ կարիերայի վերջին քայլը։ Այո, կցանկանայի երկարաձգել պայմանագրիս ժամկետը, բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ։ Բոլորը գիտեն, որ ես այստեղ ինձ շատ լավ եմ զգում, սակայն պետք է այդ հարցը քննարկեմ ընտանիքիս հետ։ Խոսելու ժամանակը դեռ կգա, այս պահն այնքան էլ հարմար չէ»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը մտադիր է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը Ֆլիկի հետ։ Գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը և ներառում է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու կետ՝ որոշակի մարզական նպատակների հասնելու դեպքում։ Ֆլիկը «Բարսելոնան» գլխավորել է 2024 թվականի մայիսի 29-ին։

Leave a Comment