Ձեր երկարամյա քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության շահերով. Փաշինյանը շնորհավորել է Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան օրվա  առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասված է.


 


«Մեծարգո պարոն նախագահ, 


 


Ընդունեք խնդրեմ ջերմագույն շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առիթով։


 


Ձեր երկարամյա հանրային-քաղաքական գործունեության ընթացքում Ձեզ ճանաչել եմ որպես սկզբունքային, պատասխանատու, պրոֆեսիոնալ գործիչ, ով առաջնորդվում է պետության և ժողովրդի շահերով։


 


Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր այդ հատկանիշները դրսևորվում են նորովի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի։


 


Թույլ տվեք, առիթից օգտվելով, Ձեզ շնորհակալություն հայտնել Կառավարության գործունեությանը Ձեր ցուցաբերած անսասան աջակցության համար։


 


Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ լավագույնն եմ մաղթում Ձեր ծննդյան 67-րդ տարեդարձի առիթով»։


 


 


 


 


Leave a Comment