2026 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի քրեական դատարանում գործ է հարուցվել՝ 2025 թվականի հունիսի 18-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի առթիվ, Ա․Մ․-ի վարած ավտոմեքենայի ստեղծած վթարային իրավիճակի հետևանքով մեկ այլ վարորդ դուրս էր եկել երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել հետիոտնի, ինչի արդյունքում վերջինս մահացել էր։ Գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամաննքերը
Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025թ․ հունիսի 18-ին Երևան քաղաքի Սեբաստիա և Վեգներ փողոցների խաչմերուկում իր վարած Հոնդա մակնիշի ավտոմեքենով վթարային իրադրություն է ստեղծել Հ․Գ․-ի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենայի համար, որից հետո վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մուտք է գործել մայթ և վրաերթի ենթարկել հետիոտն Ռ․Հ․-ին, ինչի հետևանքով վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ Ռ․Հ․-ը մահացել է։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Մ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 2-րդ մասով։