Գիտնականները հայտնել են Երկրի վրա մագնիսական փոթորիկների ավարտի մասին – armeniatoday.am

Երկրի վրա մագնիսական փոթորիկների փուլն ավարտվել է, իսկ հիմնական ֆիզիկական պարամետրերը վերադարձել են նորմայի սահմաններ, Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (ՏՀԻ) և Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայից:

«Դեռևս պահպանվում է արեգակնային քամու չափավոր բարձր արագությունը, սակայն մնացած պարամետրերը՝ ջերմաստիճանը, խտությունը և մագնիսական դաշտը, արդեն ամբողջությամբ կարգավորվել են», – նշվում է գիտնականների զեկույցում։

Մասնագետների կանխատեսմամբ՝ մինչև ապրիլի վերջ Երկրի մագնիսոլորտում կդիտվի հարաբերական անդորր՝ այսպես կոչված «կանաչ գոտի»: Սակայն դադարը երկար չի տևի. հաջորդ մագնիսական տատանումները սպասվում են արդեն ապրիլի 29-30-ին:

Մագնիսական ակտիվության ընթացիկ փուլը սկսվել էր ապրիլի 18-ին: Այն ժամանակ գրանցվել էր G1 մակարդակի թույլ փոթորիկ, որը, ըստ նախնական հաշվարկների, պետք է տևեր 5-ից 7 օր:

Մագնիսական փոթորիկները կարող են ազդել էներգետիկ համակարգերի աշխատանքի վրա, ինչպես նաև անդրադառնալ թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: Բացի այդ, նման երևույթների նկատմամբ զգայուն մարդիկ կարող են զգալ գլխացավեր, անքնություն և զարկերակային ճնշման տատանումներ:

Leave a Comment