Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք․ ԱՆ


Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։


 


Հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից։


 


Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։


 


Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։


 


Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:


 


Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։


 


ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։


 


Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։


 


 


Leave a Comment