Արմեն Գրիգորյանն ու Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են երկկողմ հարաբերությունները


ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ: 


 


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր՝ նախանշելով հետագա համագործակցության հնարավոր ուղիները:


 


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:


 


 ՀՀ ԱԽ գրասենյակ


 


 


Leave a Comment