Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը հաջողությամբ հաղթահարել է սփոփիչ փուլի արգելքը և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափել է Ֆրանսիայի ներկայացուցչի հետ և 5:2 հաշվով առավելության հասել։