Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին արգելել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի մուտքը երկիր՝ նրան անվանելով ֆաշիստ։
«Ժողովրդավարությունն իրավունք ունի պաշտպանվել արմատականներից։ Պարոն Քանյե Ուեսթը չի մտնի Լեհաստան », – հայտարարել է Սիկորսկին Instagram-ում։
Նա հավելել է.
«Ֆաշիստների տեղը բանտում է»:
Քանյե Ուեսթը վերջերս հայտնի է դարձել իր հակասեմական հայտարարություններով, ժեստերով և գործողություններով, այդ թվում՝ իր հագուստի հավաքածուի վրա սվաստիկայի փորագրությամբ։
Մի հարցազրույցում նա պնդել է, որ «սիրում է Հիտլերի մեջ որոշ բաներ»։