Իրանի ափերի մոտ բեռնատար նավի վրա կրակ են բացել

Իրանի ափերի մոտ բեռնատար նավի վրա կրակ են բացել. տուժածներ չկան, հայտնում է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի գրասենյակը (UKMTO):

«UKMTO-ն հաղորդագրություն է ստացել Իրանից 8 ծովային մղոն (15 կիլոմետր – խմբ.) արևմուտք տեղի ունեցած միջադեպի մասին: Ծով դուրս եկած բեռնատար նավի կապիտանը հայտնում է, որ  կրակ են բացել և նավը ներկայումս կանգ է առել ջրում», – ասվում է հայտարարության մեջ:

Նավի անձնակազմը անվտանգ է, և վնասների մասին հաղորդագրություններ չկան, հավելել է UKMTO-ն։

Leave a Comment