Թրամփը երկարաձգեց Իրանի հետ պատերազի հրադադարը, որը Թեհրանը որակեց խորամանկ քայլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ անորոշ ժամանակով կերկարաձգի Իրանի հետ հրադադարը՝ չնայած որ ընդամենը մի քանի ժամ առաջ բացառել էր նման հնարավորությունը: Դեռևս պարզ չէ, թե Պակիստանի մայրաքաղաքում կկայանա՞ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը: Իրանի գլխավոր բանակցողի խորհրդականը Թրամփի խոսքերը որակել է խորամանկություն և նոր հարվածի նախապատրաստման համար ժամանակ շահելու փորձ:

«Իրանի կառավարությունում լուրջ պառակտման պատճառով, ինչը զարմանալի չէ, և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքով մեզ խնդրել են դադարեցնել Իրանի վրա մեր հարձակումները մինչև այդ երկրի  առաջնորդներն ու ներկայացուցիչները հանդես գան միասնական առաջարկով», – գրել է Թրամփը Truth Social-ում։

Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի  շրջափակումը շարունակման մասին, որը Իրանի ներկայացուցիչները անվանեցին «պատերազմի ակտ»։

«Ես մեր զինվորականներին հանձնարարել եմ շարունակել շրջափակումը և մնալ պատրաստ, ուստի կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկի ներկայացումը և բանակցությունների ավարտը», – հավելել է Թրամփը։

Չորեքշաբթի նրա հռետորաբանությունն ավելի կոշտ է եղել։ CNBC-ի առավոտյան շոուի ժամանակ հրադադարի երկարաձգման հնարավորության մասին հարցին Թրամփը պատասխանել է. «Ես չեմ ուզում դա անել։ Մենք շատ ժամանակ չունենք [համաձայնության հասնելու]»։ «Ես սպասում եմ ռմբակոծության, քանի որ կարծում եմ, որ դա լավագույն մոտեցումը կլինի», – պատճառաբանել է ամերիկացի նախագահը։ «Մենք պատրաստ ենք։ Այսինքն՝ զինվորականները վճռական են»։

Բանակցությունների անցկացման ժամկետը և դրանց կայանալը ժամ առ ժամ ավելի ու ավելի աղոտ է դառնում։ Մինչ Axios-ը և CNN-ը վստահորեն հայտարարում էին ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի Իսլամաբադ այցի մասին, որտեղ նա ապրիլի 11-12-ին անցկացրեց բանակցությունների առաջին փուլը՝ Թրամփի կողմից հրադադարի առաջարկի հայտարարությունից հետո, Սպիտակ տունը պարզապես հաստատեց նրա այցի չեղարկումը։

«Ավելի շատ թարմ նորություններ կհայտարարվեն», – Սպիտակ տան հայտարարությունը մեջբերել է CBS-ը։

BBC News

Leave a Comment