Իրանում մահապատժի են ենթարկել Մոսադին տվյալներ փոխանցած տղամարդու

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մի տղամարդու՝ երկրի մասին տեղեկություններ Իսրայելի հետախուզական գործակալություն Մոսադին փոխանցելու համար, հաղորդում է տեղական պետական ​​հեռարձակողը։

«(Իսրայելի – խմբ.) ռեժիմի լրտես Մեհդի Ֆարիդը, որը երկրի մասին կարևոր տեղեկություններ էր փոխանցում Մոսադին, մահապատժի է ենթարկվել», – հաղորդել է Իրանի պետական ​​​​հեռարձակողը:

Նշվում է, որ նա Իրանի քաղաքացիական պաշտպանության կոմիտեի պաշտոնյաներից և ղեկավարներից մեկն էր։

Leave a Comment