Կապանի «Սյունիք» օդանավակայանը նաև միջազգային թռիչքներ իրականացնելու բավականին մեծ պոտենցիալ ունի։
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելցնելով, որ օդանավակայանին պետք է տալ միջազգային կարգավիճակ:
«Մենք Կապանի «Սյունիք» օդանավակայանին պետք է տանք միջազգային օդանավակայանի կարգավիճակ, և այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է»,- նշել է Փաշինյանը։