Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը

Բացահայտվել է 149  հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 58 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 9 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
  • 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 5-ական դեպք՝ խարդախության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
  • 4 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի,
  • 3 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
  • 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքին տիրանալու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու։
  • Բացահայտվել են շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ մատնության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 1 դեպք՝ գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

 ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Leave a Comment