Ուկրաինան խնդրել է Թուրքիային հյուրընկալել Զելենսկի-Պուտին հանդիպումը. ԱԳ նախարար

Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ հյուրընկալելու նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը, այս մասին հայտարարել է երկրի գլխավոր դիվանագետը՝ նշելով, որ Կիևը փորձում է նոր թափ հաղորդել կանգ առած խաղաղ բանակցություններին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է քննարկել Պուտինի հետ հանդիպման համար ցանկացած այլ վայր՝ բացի Բելառուսից և Ռուսաստանից, ինչը նախագահ Զելենսկին բազմիցս է ասել:

Ուկրաինայի արտգործնախարարը չի նշել, թե հանդիպման առաջարկին ինչպես է արձագանքել Անկարան:

Ավելի վաղ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միմիայն Մոսկվայում»:

Leave a Comment