Իսրայելը և «Հեզբոլլահը» շարունակում են իրար հարվածներ հասցնել


Միջազգային


«Հեզբոլլահ» խմբավորման ստորաբաժանումները հրթիռային կրակ են բացել Լիբանանի հարավում՝ կոպտորեն խախտելով հրադադարը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակը։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լիբանանի հարավում գտնվող Ռաբ Թալյատին գյուղի մոտակայքում, որտեղ տեղակայված են իսրայելական բանակի ստորաբաժանումներ։

Նրանց ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել, և իսրայելական կողմի տվյալներով՝ կրակ են բացել «Հեզբոլլահ» խմբավորումները։

«Այս արձակումները հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում են», – հայտարարել է Իսրայելի բանակը։ Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հարվածել է հարձակման ժամանակ օգտագործված հրթիռային կայանքին, հավելել է մամուլի ծառայությունը։

Ավելին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ հայտնաբերել է անօդաչու թռչող սարքի արձակումը Լիբանանի տարածքից։ Բանակը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը խափանվել է Իսրայելի օդային տարածք մտնելուց առաջ։


Leave a Comment