Մինչև 2033 թվականը նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցում՝ տարեկան ուղևորահոսքի թողունակության ավելացմամբ: Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:
««Զվաթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալի կառուցումն էլ հնարավոր չի լինի հետաձգել, որովհետև մեր օդանավակայանում համարյա թե այնպիսի խցանումներ են, ինչպես Երևան քաղաքում պիկ ժամերին»,- ասել է Փաշինյանը: