ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը չեղարկել է Պակիստան կատարելիք իր այցը, որտեղ նա, ինչպես ենթադրվում էր, կրկին պետք է գլխավորեր Իրանի հետ բանակցությունների ամերիկյան պատվիրակությունը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյային։
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել բանակցություններին իր մասնակցության վերաբերյալ։