Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եգոր Տիտովը հայտարարել է, որ «Զենիթը» հանդիսանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգաի գլխավոր ֆավորիտը ընթացիկ մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Metaratings-ը։
Նա նշել է, որ «Զենիթը» նման է ալաբայի, որը կպել է իր զոհին և այլևս բաց չի թողնի։ Նրա խոսքերով՝ «Կրասնոդարի» և «Բալտիկայի» ոչ-ոքիից հետո, մոտ 90 տոկոս հավանականությամբ, հենց «Զենիթը» կդառնա Ռուսաստանի չեմպիոն։
Նույն կարծիքին են նաև բուքմեյքերները, որոնք «Զենիթին» համարում են առաջնության գլխավոր հավակնորդը՝ առաջարկելով 1.34 գործակից նրա հաղթանակի համար։ 25 տուրից հետո պետերբուրգյան ակումբը 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարը» հետ է մնում ընդամենը մեկ միավորով։