Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հայտնում է Ղազախստանի և Հայաստանի միջև ավիաչվերթների վերականգնման մասին։
Վերջին տվյալների համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 18-ից Ղազախստանի SCAT ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթներ իրականացնել Ակտաու – Երևան ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ (երեքշաբթի և շաբաթ օրերին) Boeing 737 տիպի օդանավերով։
Բացի այդ, 2026 թվականի ապրիլի 20-ից հայկական SHIRAK AVIA ավիաընկերությունը գործարկել է Երևան – Աստանա ուղղությամբ կանոնավոր չվերթներ՝ շաբաթական 1 անգամ (երկուշաբթի օրերին) նույն տիպի օդանավերով։