Բաթումիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ էր դուրս եկել 71կգ․ քաշային Գոռ Սահակյանը։ Երկու հաջող մոտեցում իրացնելով առաջին վարժությունում Գոռը նվաճել էր փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում հայ ծանրամարտիկը ընդամենը մեկ հաջող մոտեցքում է ունեցել։ Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալ իսկ երկամարտում դարձել է փոխչեմպիոն 330 (150+180)կգ արդյունքով։