Ապրիլի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց Գեղանկարչուհի Մանոն – Արմինե Ավետիսյանի «Ու կբացվեն դռները գոց․․․» խորագրով ցուցահանդեսը։
24 կտավ՝ խորհրդանշական 24-ի համար։ Ղուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Մանոն Ավետիսյանին նրա արվեստի սիրահարները բնութագրում են որպես նուրբ, նրբազգաց և կանացի։ Կանացի նրբազգացողությունից զերծ չեն մնացել նաև նրա աշխատանքները։
«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համակարգող, արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում նշեց, որ ցուցադրված աշխատանքներում ցավի պատկերումը հնարավորինս անուղղակի է ներկայացված։ Ցուցադրված աշխատանքներն անվերնագիր են, դիտողին սեփական երևակայության հետ մենակ թողնելու համար
Հյուրերը Ավետիսյանին բնութագրելիս առանձնացնում են ինչպես արվեստի, այնպես էլ անձի յուրահատկությունը։
«Ու կբացվեն դռները գոց․․․» ցուցահանդեսը ոչ միայն գեղարվեստական արտահայտման հարթակ է, այլև լուռ, սակայն խորքային հիշողության և վերապրումի խոսք՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մանոն-Արմինե Ավետիսյանի կտավները դիտողին փոխանցում են զգայական փորձառություն, որտեղ ցավը ներկայացվում է նրբորեն, իսկ հիշողությունը՝ խորհրդանշական լեզվով։ Ցուցահանդեսը մեկ անգամ ևս հաստատում է, որ արվեստը կարող է դառնալ ոչ միայն գեղեցիկի արտացոլում, այլև պատմության, հիշողության և ինքնության պահպանման ուժեղ միջոց։ Ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 1-ը։