Հայտնի է ԱՊԼ-ը լքող առաջին ակումբի անունը

«Վուլվերհեմփթոնը» դարձավ առաջին թիմը, որը կորցրեց 2026/27 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու բոլոր հնարավորությունները։

Ակումբը զրկվեց Անգլիայի բարձրագույն առաջնությունում տեղը պահպանելու մաթեմատիկական շանսերից այն բանից հետո, երբ «Վեսթ Հեմը» գոլազուրկ ոչ-ոքի (0:0) խաղաց «Քրիսթալ Փելասի» հետ։

«Վուլվերհեմփթոնը», որը 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը (20-րդ տեղ), առաջնության ավարտից հինգ տուր առաջ այլևս չի կարողանա դուրս գալ լիգան լքողների դիրքից։

Այսպիսով, թիմը կլքի Պրեմիեր լիգան 2018 թվականից ի վեր առաջին անգամ։ Նշենք, որ ակումբն Անգլիայի պատմության ընթացքում երեք անգամ եղել է չեմպիոն։

Leave a Comment