Հագուստի մոդելավորում և նախագծում. ոգեշնչումից մինչև արտադրանք․ «Մասնագիտություն»

Երբ միավորվում են հստակ չափսերն ու ճշգրիտ հաշվարկները, մեծ ոգեշնչումն ու անծայրածիր երևակայությունը, ստեղծվում է աշխարհի ամենաանհրաժեշտ ու արդիական, ստեղծագործական ու աշխատատար, հազարամյակների պատմություն կրող ու մարդկանց մինչ օրս գեղագիտական հաճույք պատճառող մասնագիտություններից մեկը: Հագուստի մոդելավորում և նախագծում. մոդելավորողների վառ և զարմանահրաշ, ինքնատիպ և անմոռանալի, տարբերվող ու ազդեցիկ գաղափարների ամբողջություն:

Գաղտնիք չէ, որ ինքնատիպ և նրբագեղ հագուստը ձևավորում է մարդու կերպարն ու անհատականությունը: Էլեգանտ, շքեղ, բարձրորակ և հարմարավետ հագուստը յուրաքանչյուրի երազանքն է, իսկ գեղեցիկ կարելի է հագնվել կյանքի բոլոր իրավիճակներում: Հագուստի ստեղծումը ոչ միայն բարդ ստեղծագործական և տեխնիկական գործընթաց է, այլև իսկական արվեստ, որը պահանջում է ոչ միայն դիպուկ աչք և ճշգրտություն, այլև ստեղծագործական մոտեցում, մասնագիտական գիտելիքների և հմտությունների մշտական կատարելագործում:

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի դասախոս Հռիփսիմե Մարոնյանը:

Leave a Comment