Ռուսաստանը պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով

Ռուսաստանը պատրաստ է վերսկսել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան նախկինի պես պատրաստ է վերսկսել նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։ 

Նրա պնդմամբ՝ մատակարարումները դադարեցվել են Կիևի կողմից իրականացվող «շանտաժի» պատճառով։

Պեսկովը շեշտել է, որ դեպի Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարման վերսկսումը բացառապես կախված է Ուկրաինայից։ Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ գործընթացը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Կիևը պատրաստակամություն հայտնի «բացել խողովակը» և դադարեցնի քաղաքական ճնշումները տարանցման հարցում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment