Գասպար Տերտերյանը գերլարված գոտեմարտում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին.ԵԱ




armsport.am Ալբանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը շարունակում է տպավորիչ մրցելույթները՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր։ 


 


​Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գերլարված պայքարում ուժերն է չափել Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Նուռուլաևի հետ։ Գոտեմարտն ավարտվել է 1-1 հաշվով, սակայն որոշիչ է դարձել վերջին միավորի կանոնը, ինչի շնորհիվ հաղթանակը շնորհվել է Տերտերյանին։


 


​Այսպիսով, Գասպար Տերտերյանը կարևոր ռևանշի է հասել մրցակցի նկատմամբ և կշարունակի պայքարը Եվրոպայի առաջնության եզրափակչի ուղեգրի համար։


 


 


Leave a Comment